Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Թոքի քաղցկեղ: Ճիշտ ապրենք եւ կանխենք այն

Աշխարհում ամեն տարի pոքի քաղցկեղի մոտ 1 մլն նոր դեպք է ախտորոշվում, որը հայտնաբերված բոլոր չարորակ նորագոյացությունների 12 տոկոսն է կազմում։


20-րդ դարի սկզբից մինչեւ 60-70-ականները, թոքի քաղցկեղն այնքան տարածվեց, որ դարձավ ամենահաճախ հանդիպող չարորակ ուռուցքը։


ԱՄՆ-ի, Արեւմտյան Եվրոպայի, հետխորհրդային երկրների, Ասիայի, Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի արական սեռի բնակչության շրջանում թոքի քաղցկեղն ուռուցքային հիվանդությունների կառուցվածքում զբաղեցնում է առաջին տեղը (20-30%)։
Հայաստանում եւս տղամարդկանց մոտ ուռուցքաբանական հիվանդացության կառուցվածքում թոքի քաղցկեղը գրավում է առաջին հորիզոնականը։ Ընդ որում, վերջին 10-15 տարիներին նկատվում է նրա տեսակարար կշռի զգալի ավելացում։


Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ–ի) գնահատականով թոքի քաղցկեղը 21-րդ դարի սուր խնդիրներից մեկն է դարձել՝ ձեռք բերելով ոչ միայն բժշկական, այլեւ սոցիալ-տնտեսական եւ պետական նշանակություն։


Ուռուցքաբանության ազգային կենտրոնի թոքային բաժանմունքի վարիչ Սամվել Ամատունին շեշտում է, որ ուռուցքային որեւէ այլ հիվանդություն այդքան ակնհայտորեն պայմանավորված չէ շրջակա միջավայրի աղտոտվածությամբ, որքան՝ թոքի քաղցկեղը։ Այն պարզ պատճառով, որ թոքն արտաքին աշխարհի հետ անմիջական շփման մեջ է։ Գիտական համոզիչ տվյալներ կան, որ քիմիական քաղցկեղածին նյութերի եւ ճառագայթման բարձր մակարդակի դեպքում՝ հակաօքսիդանտային ոչ բավարար պաշտպանության պայմաններում տեղի է ունենում գենոմի ուղղակի խաթարում, որը խանգարում է գենի նորմալ ֆունկցիան՝ հանգեցնելով բջիջների կազմափոխման։


«Պատկերացնո՞ւմ եք, թե կյանքի ընթացքում մարդը որքան թթվածին եւ դրա հետ մեկտեղ որքան վնասակար՝ այդ թվում քաղցկեղածին ու ռադիոակտիվ նյութեր է ներշնչում։ Այդ բոլորը նստում են բրոնխների լորձաթաղանթի վրա։ Դրանց մի մասը, սակայն, արտաշնչելիս դուրս չի գալիս։ Թոքերը՝ պաշտպանվելով քաղցկեղածին նյութերից, դրանք հեռացնում են խորխի հետ։ Իսկ թոքում մնացած վնասակար այդ նյութերի թեկուզ ամենափոքր քանակությունը տարիների ընթացքում կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։


Շատերը չեն պատկերացնում, որ մեր շրջապատում գոյություն ունեցող 5 հազար քիմիական նյութերից ու միացություններից ավելի քան հազարը քաղցկեղածին կամ ռադիոակտիվ են։ Եվ հնարավորինս գիտակցաբար ինքնապաշտպանվելու փոխարեն իրենց կենցաղավարությամբ եւ վնասակար սովորություններով ավելի են նպաստում այդ հիվանդության առաջացմանն ու զարգացմանը»,–ասում է մասնագետը։


Այստեղ տեղին է հիշել, որ քաղցկեղածին եւ ռադիոակտիվ նյութերի առկայությունը հիմնականում մարդկության գործունեության եւ հատկապես քաղաքակրթության հետեւանք են։


Ռիսկի գործոնները

Թոքի քաղցկեղի առաջացման ռիսկերը նշելիս թոքաբան Սամվել Ամատունին եւս ժառանգականության գործոնից հետո շրջակա միջավայրի աղտոտվածության հետ կապված՝ առաջինը հիշատակում է ծխելը։


Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով ծխելով է պայմանավորված թոքի քաղցկեղի 80-85, կոկորդի քաղցկեղի՝ 85, շրթունքի քաղցկեղի 80 եւ կերակրափողի քաղցկեղի 75%-ը։


Ռիսկային խմբում են թոքային քրոնիկ, ինչպես նաեւ էնդոկրին հիվանդություններով տառապողները, 50-ից բարձր տարիք ունեցողները։


Մասնագետի մեկնաբանությամբ՝ թոքի քաղցկեղի կտրուկ աճը մեկնաբանվում է նաեւ շնչառական համակարգի ֆունկցիաներով։

 

Շնչառական համակարգը, շրջակա միջավայրից թթվածին վերցնելով, այն մատակարարում է հյուսվածքներին եւ այնտեղից հեռացնում ածխաթթու գազը։ Այս առումով համակարգն ունի նաեւ պաշտպանիչ եւ զտիչ ֆունկցիաներ։


Սամվել Ամատունին թոքի քաղցկեղի կանխման կարեւոր պայման է համարում թոքային հիվանդությունների ժամանակին բուժումը, քանի որ թոքային քրոնիկ բոլոր հիվանդությունները եւ առաջին հերթին՝ բրոնխիտը, քաղցկեղի նախապայման են։ Քաղցկեղածին գործոնները վնասված լորձաթաղանթով ավելի հեշտ են ներթափանցում հյուսվածքների մեջ՝ նպաստելով դրանց քաղցկեղային կազմափոխմանը։


Բժիշկը մասնավորապես զգուշացնում է, որ թուլությունը, հազը, խորխարտադրությունը կարող են լինել բրոնխիտի սրացման ախտանշաններ։ Եվ հորդորում է այդ նշանների դեպքում դիմել բժշկի ու անպատճառ ընդունել նրա նշանակումները։


Շատ դեպքերում, թոքի քաղցկեղն սկզբնական փուլերում զարգանում է գրեթե առանց ախտանշանների։ Ահա թե ինչու շատ երկրներում 40—50 տարեկանից հետո մարդիկ տարեկան գոնե մեկ անգամ ռենտգենոլոգիական հետազոտություն են անցնում։


«Գաղտնիք չէ, որ հայերս մինչեւ լուրջ գանգատներ չենք ունենում, մի տեսակ անլուրջ ենք համարում բժշկին դիմելը։ Ոմանք չեն ցանկանում աշխատանքից բացակայել, ոմանք՝ փորձում են խուսափել այդ հոգսերից։ Սակայն, չեն մտածում, որ պահը կորցնելու, հիվանդությունը ժամանակին չախտորոշվելու եւ չբուժվելու դեպքում թե՛ իրենք, թե՛ ընտանիքը, ցավալիորեն, շատ ավելի լուրջ խնդիրների առաջ են կանգնում։ Եվ ամենից սարսափելին այն է, որ անվերադարձ կորչում է կյանքը երկարացնելու հնարավորությունը»,–ասում է Սամվել Ամատունին։


Նա փաստում է, որ իր աշխատանքային ավելի քան 30 տարիների ընթացքում ընդամենը 5 դեպքում է թոքի քաղցկեղն առաջին փուլում հայտնաբերվել, այն էլ ախտորոշվել է պատահականորեն։ Նա ավելորդ չի համարում մեկ անգամ եւս հիշեցնել, որ ցանկացած չարորակ նորագոյացություն որքան վաղ է հայտնաբերվում, այնքան արդյունավետ է բուժվում։


«Մեր կենտրոնում համալիր բուժում է իրականացվում՝ վիրահատություն, քիմիաթերապիա, ճառագայթային բուժում, հորմոնային բուժում, իմունոթերապիա։


Մեր տնօրեն, ակադեմիկոս Հայրապետ Գալստյանը ոչ միայն լավ կազմակերպիչ է, այլեւ ուռուցքաբուժության ժամանակակից մեթոդներին լավ տիրապետող գիտնական։ Հենց այդ պատճառով էլ մեծ ջանքեր է գործադրում, որ հնարավորին չափ շատ նոր, ավելի արդյունավետ մեթոդներ ներդրվեն։


Շատերին թվում է, թե հիվանդը եթե վիրահատվեց, ուրեմն, վերջ՝ արդեն բուժված է։ Բայց վիրահատությունը համալիր բուժման մի մասն է միայն։ Եվ կյանքի տեւողության ու որակի հետ կապված սպասելիքները պայմանավորված են առաջին հերթին հիվանդության վաղ ախտորոշումով, ապա՝ ուռուցքի տեղակայումով, հիվանդի օրգանիզմի ընդհանուր վիճակով, նրա հետագա կենցաղավարությամբ եւ բազմաթիվ այլ գործոններով»,–ասում է բաժանմունքի վարիչը։


Նա բոլորին հորդորում է առողջ ապրելակերպ՝ թողնել ծխելը, չչարաշահել ալկոհոլը, ճիշտ սնվել, շատ քայլել կամ մարզվել։
Ու նաեւ՝ չվախենալ հիվանդությունից։


«Եթե 30-40 տարի առաջ քաղցկեղն ընկալվում էր որպես ճակատագրի դատապարտում, ապա այժմ արդյունավետ բուժման շնորհիվ վերաբերմունքը փոխվել է։ Այսօր այս հիվանդությունից բուժված շատ ու շատ մարդիկ ակտիվ կյանքով են ապրում»,–ասում է Սամվել Ամատունին։

Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գլխուղեղի ուռուցքներ․ ախտորոշում և բուժում «Նաիրի» ԲԿ-ում և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. nairimed.com
Գլխուղեղի ուռուցքներ․ ախտորոշում և բուժում «Նաիրի» ԲԿ-ում և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. nairimed.com

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հենաշարժիչ համակարգի քաղցկեղը մեր բժիշկների կողմից հաղթահարված է ՝ օրգանի պահպանմամբ. nairimed.com
Հենաշարժիչ համակարգի քաղցկեղը մեր բժիշկների կողմից հաղթահարված է ՝ օրգանի պահպանմամբ. nairimed.com

1 . ՌԴ-ում  երկրորդային բնույթի  կոտրվածքի ֆիքսացիա իրականացնելուց հետո՝ 40-ամյա  բուժառուն դիմել է «Նաիրի» ԲԿ։  Բուժառուի   մոտ ախտորոշվել է ոսկրային պլազմոցիտոմա։ Քիմոթերապիա ստանալուց հետո...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք. սքրինինգային մամոգրաֆիայի կարևորությունը. nairimed.com
Կլինիկական դեպք. սքրինինգային մամոգրաֆիայի կարևորությունը. nairimed.com

Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Օնկովիրաբուժության նոր, արդյունավետ մեթոդ. nairimed.com
Օնկովիրաբուժության նոր, արդյունավետ մեթոդ. nairimed.com

Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Ստամոքսի հսկա ուռուցքի վիրահատություն՝ համալսարանական բժիշկների կողմից
ԵՊԲՀ. Ստամոքսի հսկա ուռուցքի վիրահատություն՝ համալսարանական բժիշկների կողմից

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայում կատարվում են տարբեր տեղակայման ուռուցքների վիրահատություններ: Հիվանդանոցի ծառայությունների համատեղ աշխատանքը թույլ է տալիս հասնել լավ...

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» ԲԿ–ում հաջողությամբ իրականացվում են Կլացկինի ուռուցքի (լեղուղիների քաղցկեղ) վիրահատություններ. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ–ում հաջողությամբ իրականացվում են Կլացկինի ուռուցքի (լեղուղիների քաղցկեղ) վիրահատություններ. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ է դիմել 73-ամյա տղամարդ, որը մեկ ամիս շարունակ ունեցել է գանգատներ, մասնավորապես՝ընդհանուր թուլություն, քաշի անկում, նկատել է նաև մեզի գույնի մգեցում, մաշկի և սկլերաների դեղնություն...

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի էմբոլիզացիա. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի էմբոլիզացիա. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» ԲԿ-ում հեռացվել է գլխուղեղի մեկ քառորդն ընդգրկող չարորակ մեծ ուռուցք. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում հեռացվել է գլխուղեղի մեկ քառորդն ընդգրկող չարորակ մեծ ուռուցք. erebunimed.com

70-ամյա կնոջ մոտ հարազատները վերջին մեկ ամսվա ընթացքում նկատել էին խոսքի արտաբերման և ինֆորմացիայի ընկալման դժվարություններ: Ժամանակի ընթացքում կինը սկսել էր գանգատվել թուլությունից, այնուհետև ի հայտ էին...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Քաղցկեղով հղի կինն առողջ երեխա է ունեցել՝ հղիության ընթացքում քիմաթերապիայից հետո. erebunimed.com
Քաղցկեղով հղի կինն առողջ երեխա է ունեցել՝ հղիության ընթացքում քիմաթերապիայից հետո. erebunimed.com

36-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել հղիության 7 շաբաթական ժամանակաշրջանում: Նրան ընդունել էր ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը: Կինը նշել էր, որ երեք տարի առաջ վիրահատվել է կրծքագեղձի ուռուցքի...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք 25 կգ քաշով. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք 25 կգ քաշով. oncology.am

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք 25 կգ քաշով...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք. թիակի ամբողջական հեռացում` Յուինգի սարկոմայի կապակցությամբ. nairimed.com
Կլինիկական դեպք. թիակի ամբողջական հեռացում` Յուինգի սարկոմայի կապակցությամբ. nairimed.com

Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...

Քաղցկեղի բարդ վիրահատություններ բարեհաջող ելքով.Արթմեդ ԲՎԿ
Քաղցկեղի բարդ վիրահատություններ բարեհաջող ելքով.Արթմեդ ԲՎԿ

«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ասեղային բիոպսիա և ուռուցքների դրենավորում «Արթմեդում»
Ասեղային բիոպսիա և ուռուցքների դրենավորում «Արթմեդում»

Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ